Պարետ Տիգրան Ավինյանն այսօր կորոնավիրուսի տարածումը կանխելու որդեգրած քաղաքականության շրջանակներում իրականացնող միջոցառումների մասով, ասել է, որ տեղորոշման համակարգն արդյունավետ ընթացք ունի: Այս համակարգը հնարավորություն է տալիս վերահսկել թագավարակի տարածման շղթայականությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ապրիլի 8-ին ՀՀ առողջապահական համակարգը համալրվել է Չինաստանից Հայաստան հատուկ չվերթով ՀՀ առողջապահական համակարգը համալրվել է 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, 2 թթվածնի մատակարարման կայանով, 60 հազար հատ թեստով, 60 հազար հատ բժշկական դիմակով, 280 հազար հատ պաշտպանիչ դիմակով, 20 հազար հատ պաշտպանիչ ակնոցներով, 100 հազար հատ պաշտպանիչ արտահագուստով եւ դեղամիջոցներով:
Փոխվարչապետ , Արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ համակարգը կհամալրվի եւս 100 հազար թեստերով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը եւ հզորությունները: