Վերջապես տեղի ունեցավ շատ սպասված «T.a.T.u» խմբի վերադարձը: Լենա Կատինան եւ Յուլյա Վոլկովան 4 տարվա դադարից հետո տվեցին իրենց առաջին ամենամեծ համերգը, որը կայացավ Կիևում: Համերգի ժամանակ երգչուհիները երկրպագուների համար կատարեցին իրենց 19 ամենասիրելի երգերը: Նախորդը կայացել էր ապրիլ ամսին, սակայն, ի տարբերություն Կիևում անցկացված համերգի, այն ավելի փոքրամասշտաբ էր: Շատերի կարծիքով աղջիկներն ավելի ճանաչված ու սիրված էին այն ժամանակ, երբ հանդես էին գալիս առանձին: