Մարտի 23-ին տեղի է ունեցել մոտոկրոսի Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի և ՀԱՄՍՏԱ-ի համատեղ կազմակերպած 2014-ի առաջնությունը, որի անցկացման հովանավորն էր «Վիվարո» բուքմեյքերական ընկերությունը:
Մրցումներին մասնակցեցին Երևանի և Արտաշատի մոտ երկու տասնյակ մարզիկներ:
125 սմ դասում առաջին տեղը գրավեց «Վիվարո» ընկերությունը ներկայացնող մարզիկ Հրանտ Սարգիսովը:
250-500 սմ դասում առաջին տեղը գրավեց Կարեն Մխիթարյանը: