Հայաստանի HSBC բանկը, Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը և Հայ-բրիտանական ձեռներեցության պալատը կազմակերպել էին թվով 8-րդ՝ «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» սեմինարը: Ըստ HSBC բանկի առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանի՝ սեմինարը Հայաստանում անց է կացվում 2010 թվականից: HSBC-ն ներկայացված է և գործում է թե՛ զարգացող, թե՛ զարգացած երկրներում, մեզ համար հասանելի է դարձնում ողջ միջազգային առևտրի 77%-ը:
Առևտրի ֆինանսավորման ծավալները 2012-ին ավելացել են 65%-ով՝ կազմելով 30,5 մլրդ դրամ: Առևտրի ֆինասավորման եկամուտներն աճել են 13%-ով: Այս տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշներով 2012-ի համեմատ գրանցվել է առևտրի ծառայությունների ֆինանսավորման 31% աճ և գրանցվել եկամուտների 20% աճ:
Այս տարվա ապրիլից, Ա. Փինաջյանի խոսքով, բանկը գործարկեց Սարքավորումների ֆինանսավորում գովազդային ակցիան՝ տրամադրելով մինչև 7% տարեկան տոկոսադրույք:
Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ նաև Բրիտանիայի փոխդեսպան Ըմայըս Մորզը: Նրա խոսքով՝ HSBC-ն Հայաստան եկավ 90-ականների կեսերին, երբ դեռ այստեղ կայացած չէր բանկային համակարգը: Այն մեծ ներդրում ունեցավ բանկային համակարգի կայացման գործում, քանի որ աշխարհի ամենաառաջատար և խոշոր բանկերից է: