Քիչ առաջ Araratnews-ին Արատակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի խափանում, որի հետևանքով Երևանում և որոշ մարզերում անջատվել է էլեկտրամատակարարումը։
Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնվում է Երևանում, անջատումներ են տեղի ունեցել Տավուշի, Արարատի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Լոռու, Կոտայքի մարզերում։ ԱԻՆ-ից մեզ տեղեկացրին, որ կան համայնքներ, որոնք առայժմ հոսանքազրկված են, սակայն աշխատանքներ են տարվում էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։ Նախարության մամուլի ծառայությունն ավելի ուշ մանրամասներ կհաղորդի գոբալ անջատման պատճառների մասին։