տուն Քաղաքական Հայաստան Տեղի է ունեցել Հաղթանակի և Հանրապետության տոների միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նիստ

Տեղի է ունեցել Հաղթանակի և Հանրապետության տոների միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նիստ

367
0

ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, առանձին գերատեսչությունների կողմից մայիսյան տոներին նախատեսվող միջոցառումների ծրագրերը:

Ընդգծելով մայիսյան տոների և հատկապես հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի տոնակատարությունների համապետական բնույթը՝ նախարար Պապիկյանը կարևորել է առաջիկա աշխատանքները համակարգված և բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի անդամների կողմից հնչել են կազմակերպչական մի շարք առաջարկներ, որոնց ուղղությամբ տրվել են հանձնարարականներ: