տուն Տնտեսական Տեղաբաշխվել են կարճաժամկետ պարտատոմսեր՝ 8.19% տոկոսադրույքով

Տեղաբաշխվել են կարճաժամկետ պարտատոմսեր՝ 8.19% տոկոսադրույքով

198
0

ֆիննախ

Ապրիլի 7-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 880 մլն դրամ, որից մրցակցային է` 810 մլն դրամը, իսկ ոչ մրցակցային` 70 մլն դրամը: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 461 722 557 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.19 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.24 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն: