Կան քաղաքացիներ, որոնց տեխնիկական զննության կտրոնի ժամկետի լրանալը համընկել և համընկնում է արտակարգ դրության ընթացքի հետ: Պարզելու համար, թե արդյոք նման քաղաքացիները տույժի ենթարկվելու են, AraratNews.am-ը կապ է հաստատել ՃՈ-ի հետ:
AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում ՃՈ-ից նշեցին, որ կտրոնը ձեռք են բերում թաղապետարանում գույքահարկի վճարման միջոցով, այնուհետև այդ կտրոնով գնում են բանկ և ստանում տեխնիկական զննության կտրոնը, որովհետև բանկերը ևս բաց են:
«Քանի որ կարող են ստանալ կտրոնը, խոչընդոտներ չկան, հետևաբար՝ վարորդները պարտավոր են ունենալ տեխնիկական զննության կտրոնը»,- ասացին ՃՈ-ից:
Տեխնիկական զննության կտրոնի բացակայության դեպքում վարորդները տույժի կենթարկվեն:
Օլյա Շահինյան