Տեխաս նահանգի Կապերաս Քոուվ քաղաքի բնակիչ Ջորի Էնքը ձերբակալվել է և հայտնվել է ճաղերի հետևում այն բանի համար, որ ժամանակին գրանդարանին չի վերադարձրել վերցրած գիրքը։ Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը։
Դատարանը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ երիտասարդը չի վերադարձրել դեռ 2010 թվականին վերցված գիրքը։ Տեխասի այդ քաղաքի օրենքների համաձայն՝ եթե մարդը գիրքը վերցնելուց 3 ամիս անց այն չի վերադարձնում, ինչպես նաև չի պատասխանում գրադարանի աշխատակիցների հեռախոսազանգերին և նամակներին, ապա կարող է կալանավորվել դատարանի որոշմամբ։
Ոստիկանները հատուկ չեն փտրել Էնքին, սակայն երբ նա աչքի է ընկել մեկ այլ օրինախախտմամբ, ապա ստուգվել է նրա «անցյալը», և հայտնաբերվել է գրադարանի հանդեպ թույլ տրված խախտումը։ Ազատության մեջ հայտնվելու համար բավական է եղել վճարել 200 դոլար գրավ։