Ամերիկյան Տեխաս նահանգի նոր դիտարժան վայր է դարձել խմորից կառուցված առանձնատունը։ Այս մասին գրում է The New York Daily News-ը։ Այն հայտնվել է Բարայան քաղաքում։ Հեղինակներն արդեն ստացել են Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիրը։
Տան չափերը կազմում են՝ բարձրությունը՝ 6 մ, երկարությունը՝ 18 մ, լայնությունը՝ 12.8մ։ Այն կառուցելու համար հեղինակները գնել են 1.3 տոննա շաքարավազ, 3.3 տոննա ալյուր, 816 կգ կարագ և 7.2 հազար հատ ձու։ Տուն կարելի է մուտք գործել 2-3 դոլարնոց տոմսեր գնելուց հետո։ Ամբողջ գումարը կուղղվի բարեգործությանը։