տուն Հասարակություն Տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետք է արմատախիլ անենք, ընդհուպ մինչև պինցետով

Տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետք է արմատախիլ անենք, ընդհուպ մինչև պինցետով

250
0

Գիշերօթիկ հաստատությունների երեխաների խնամքը պատրաստված ընտանիքներին տալու հարցը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ անում են, որ երեխաներին վերադարձնեն ընտանիք, որպեսզի դաստիարակվեն մրցունակ երեխաներ և մանկատան կամ գիշերօթիկի սան լինելու դրոշմն այլևս ամբողջ կյանքում իրենց վրա չլինի։

«Երբ որ Հայաստանում շատերն ընտանիքը որպես արժեք իբր օգտագործում են, որպեսզի իրենց գործունեությունների պատնեշ, ընտանիքն այ այսպիսի գործունեություններով են արժևորում։ Իհարկե կա նաև մտահոգություն, որը լեգիտիմ է։ Արդյոք բոլոր շահառու ընտանիքններն են, որոնք ի վիճակի են այդ երեխաներին ընդունել և մեր էդ նոր քաղաքականության շրջանակներում ապահովել պայմաններ։ Այ սրա համար է, որ մենք ասում ենք՝ ընտանիքում բռնության ինստիտուտը կախարգելման և քննության ինստիտուտը պետք է շատ լուրջ աշխատի և ՀՀ-ում զարգանա»։

Վարչապետը նշեց, որ պետք է աջակցեն, որ այդ ընտանիքը երեխայի համար նորմալ պայմաններ ստեղծի, բայց չլինելու դեպքում պետությունը պետք է միջամտի․ «Էն տրամաբանությունը, որ իմ ընտանիքի անդամն ա՝ ինչ ուզում եմ անում եմ. ուզում եմ ծեծում եմ, չեմ ուզում չեմ ծեծում, էս մոտեցմանը մենք հստակ ասում ենք՝ ոչ, որովհետև ասում ենք, որ այդ ընտանիքի անդամը ՀՀ քաղաքացի է, և որևէ մեկը իրավունք չունի, այդ թվում՝ ընտանքի անդամը, բռնանալ ՀՀ քաղաքացու իրավունքների վրա»։

Փաշինյանը շեշտեց, որ կամային որոշումներով հարցը լուծելու են․ «Թույլ չտալով, որ ՀՀ կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության մեջ կամ հետ տանել մտցնել տգիտության փակուղի,- ասաց նա՝ նշելով,- այդպիսի ուժեր կան նաև կառավարության մեջ և մենք պետք է հատ-հատ արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց, մինչև վերջին մանրուքը, ընդհուպ մինչև պինցետով, որ էդ բացիլի ոչ մի մոլեկուլ չմնա»։

Քննարկումից հետո կառավարության որոշմամբ՝ «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությունը», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատությունը», «Վանաձորի մանկատունը» լուծարվեց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here