Երեւանում այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակիչը ականատես է եղել, որ իրեն պատկանող Hyundai Elantra մակնիշի 35 TV 136 համարանիշի ավտոմեքենայի առջեւի աջ դուռը մեքենայի վրայից գողացել են։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, կատարվածի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաեւ կոտրած ապակիների մնացորդներ։