«Անվտանգ սնունդ /Հետք» ֆեյսբուքյան խմբում օգտատերերից մեկը օրերս տեղադրել է Սիսիանի սուպերմարկետներից մեկից գնված ձվերի լուսանկարները: Ձվերի վրա պիտանիության ժամկետը նշված չէ, բայց լուսանկարներից մեկում երևում է, որ այն «Անի» ընկերության արտադրանքն է:
«Երեկ ենք գնել: Ամիս-ամսաթիվ չկա: Վիճակը»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերը:





