Ազատություն ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Սերգեյ Դանիելյանին ուղղված այն հարցին, թե իր կարծիքով Տարոն Մարգարյանը ինչու էր ցանկանում տեղադրել հենց հետույքի արձան, նա պատասխանել է.
«Եթե իսկապես այդպիսի բան է եղել` ես ողջունում եմ, ճիշտ մոտեցում է: Գիտեք այդ հետույքը կմարմնավորեր մեր այժմյան վիճակը, մեր քաղաքական արտաքին և ներքին խնդիրները, մեր արտագաղթը, շատ լավ է: Բացի այդ, կարծում եմ պարզ է դա ում հետույքը կարող էր լինել: Այդ մեծ հետույքը կլիներ տրոյական ձիու նման մի բան, տրոյական նժույգ, այդ հետույքում լիքը մարդ կա և մենք չգիտենք, թե դրանք ովքեր են: Մի օր այդ հետույքը կբացվեր և բոլորը դուրս կգային: Մենք կիմանայինք, թե այդ տրոյական հետույքի մեջ ինչ կա: Հետաքրքիր է, ես ափսոսում եմ, որ չարեց Տարոն Մարգարյանը այդպիսի բան: Խնդրում եմ արեք»: