տուն Լուրեր Տարոն Մարգարյանն ու Կամո Արեյանը ուլտիմատումներ են դնում

Տարոն Մարգարյանն ու Կամո Արեյանը ուլտիմատումներ են դնում

243
0

0023999999999999

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ առաջիկայում տրանսպորտի գնի բարձրացումն անխուսափելի է:

Այս թեմայի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցեց ակտիվսիտ Անի Կաղինյանի հետ, որը ասաց, որ իրենց պայքարը լինելու է շարունակական անկախ ամեն ինչից։ «Մենքˋակտիվիստներս, ստեղծել ենք տրանսպորտի ոլորտը ուսումնասիրող անկախ փորձագետների խումբ, և այդ խմբի անդամներն արդեն երրորդ անգամ է՝ հանդիպել են ու քննարկել բոլոր հարցերը: Այդ խմբում ներառված են լուրջ մասնագետներ, որոնք, ուսումնասիրելով ամբողջ ոլորտը, կատարել են իրենց հաշվարկներն ու եկել են այն եզրակացության, որ Երևանում տրանսպորտը չի կարող թանկանալ, հարյուր դրամի շեմը չի կարող անցնել»,- նշեց Անի Կաղինյանը: Ըստ նրա, քաղաքապետարանի կրկնակի վերահաշվարկը ապացուցում է, որ այնտեղ նստած են անգրագետ մարդիկ. «Մեր մասնագետները հաշվել են ու ստացել են 92 դրամ:

Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե այնուամենայնիվ բարձր գին սահմանելու դեպքում ինչ քայլերի են պատրաստվում դիմել, ակտիվիստը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պետք է քաղաքացիները տեր կանգնեն իրենց իրավունքներին, ու պետք է թույլ չտան, որ այդ գծատեր-օլիգարխները հարստանան մեր երեխաների հաշվին. ապօրինությամբ չի կարելի հաստատել իրավունքների գերակայություն: Չենք վճարելու, պայքարը շարունակվելու է ավելի վատ մեթոդներով ու ավելի վատ միջոցներով: Եթե Տարոն Մարգարյանը կամ պարոն Արեյանը ուլտիմատումներ են դնում, ուրեմն իրենք կստանան հակադարձը նույն ձևով, մենք չենք պատրաստվում հետ կանգնել մեր պայքարից»:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here