տուն Լուրեր Տարոն Մարգարյանի ստրուկները

Տարոն Մարգարյանի ստրուկները

308
0

823483_620260448031328_910311691_o

Այսօր Տարոն Մարգարյանը գիտական թեզ էր պաշտպանում տնտեսագիտությունից: Պաշտպանությունը տեղի ունեցավ Տնտեսագիտական համալսարանում: Հասկանալի էր, որ այս հանգամանքը կհետաքրքրի շատերին և շատ լրատվամիջոցներ կփորձեն լուսաբանել այն: Այս ամենը հասկանալով,  սպասվում էր, որ Տարոն Մարգարյանը շատ լավ պետք է պատրաստվեր  պաշտպանությանը և ի հեճուկս իր ընդդիմախոսների, պահանջեր, որպեսզի լրատվամիջոցները անարգել լուսաբանեին այն և այդպիսով նա «մեկ հարվածով երկու նապաստակ կխփեր»՝ այդպիսով վերջ դնելով տարբեր «չարամիտների» տարածած խոսակցություններին: Թերևս, սա կարելի էր ակնկալել այն դեպքում, եթե  Տարոն Մարգարյանը երդվյալ ՀՀԿ-ական չլիներ և սերտած չլիներ ՀՀԿ-ի շմայսական սկզբունքները: Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Տնտեսագիտական համալսարանում, ուղղակի  ողբալի է: Ողբալի է երկու տեսանկյունից: Առաջին հերթին, որ հասկանալի է, թե ինչպես է «պաշտպանել» Տարոն Մարգարյանը իր թեզը, և հասկանալի է, թե ինչպիսի գիտնական ունեցավ հայ հասարակությունը: Մյուս հանգամանքը, որը խոսում է  մեր հասարակության ողբալի արատներից մեկի մասինˋ դա համալսարանի հհկացված ուսանողների պահվածքն էր: Երիտասարդները ովքեր պետք է լինեն մեր երկրի «ապագան», ոչնչով չեն տարբերվում  ՀՀԿ-ական դաստիրակություն ստացած ԱԺ որոշ պատգամավորներից: Երիտասարդները, ովքեր սրբություն չեն ճանաչում և իրենց տիրոջըˋ Տարոն Մարգարյանին ծառայելու համար կարող են հայհոյել լրագրողին, և հայհոյել ամենավերջին բառերով, անգամ հաշվի չառնելով աղջիկների ներկայությունը: Նման մարդիկ չունեն սկզբունքներ և սրբություն, քանի որ նրանք իրենց արած քայլերով առաջին հերթին ոտնահարում են իրենց և իրենց ծնողներին: Դիմացինին ծնող հայհոյողը պետք է վստահ լինի, որ իր հայհոյանքին պատասխան է լինելու, և եթե նա նման արտահայտություն է թույլ տալիս, ապա վստահ կարելի է ասել, որ սպասում է դրա պատասխանին:

Տարոն Մարգարյանի կազմակերպած այս շոուն վստահաբար կարելի է ասել, որ հակառակ էֆեկտն ունեցավ, և  հիմա  կարելի է արձանագրել, որ Տարոն Մարգարյանը պաշտպանել է իր թեզը, սակայն ոչ տնտեսագիտական, այլ ՀՀԿ-ականˋ զտարյուն ՀՀԿ-ականի թեզը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here