տուն Լուրեր Տարոն Մարգարյանի նկատմամբ ևս կարող է գործ հարուցվել

Տարոն Մարգարյանի նկատմամբ ևս կարող է գործ հարուցվել

242
0

2103

Օրերս Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը պաշտոնական այցելությամբ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում էր: Տարոն Մարգարյանի այս այցը բավականին լավ լուսաբանվեց լրատվամիջոցներով: Երևանի քաղաքապետի այս այցին անդրադառնալու կարիք չէր լինի, եթե  ընդամենը մի քանի օր անց վրացական լրատվամիջոցները  չտեղեկացնեին, որ Թբիլիսիի քաղաքապետի նկատմամբ գործ է հարցուցված: Վրաստանի գլխավոր դատախազությունը Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային մեղադրանք է առաջադրելˋ մեղադրելով նրան պետական միջոցները վատնելու մեջ: Հիրավի, սա խոհրդանշական պետք է լինի Երևանի քաղաքապետի համար: Վերհիշելով Երևանի քաղաքապետարանի գոնե վերջին երկու տարվա գործունեությունը, կարելի է  նշել  մի քանի դեպք, երբ պետական միջոցները  վատնվել են: Փորձենք հիշել դրանցից մի քանիսը.

  1. «Էրեբունի-Երևան» տոնակատարության վրա ծախսված 200 մլն դրամը,
  2. 2012 թվականին կամարանցումների նորոգման և գունազարդման համար քաղաքապետարանը հատկացրել է ավելի քան 172 մլն դրամ,
  3. Երեւանի քաղաքապետարանի՝ 2012-ի բյուջեով 220 միլիոն դրամ է հատկացրել թափառող կենդանիների վնասազերծման նպատակներով:

Հասկանալի է, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը շատ քիչ է օգնել երևանցիներին ավելի լավ ապրել, կամ մի քանի հարյուր հազար դոլար գումար մսխած կամարանցումները ավելի հարմար չի դարձրել մեր կյանքը, իսկ թափառող շների մասին կարելի է ավելորդ անգամ չխոսել, քանի որ քաղաքապետարանը կարծես ոչ թե պայքարում է դրանց դեմ, այլ նպաստում է, որ բազմանան: Մենք քաղաքապետարանի կատարած շռայլություններից երեքն ընդամենը նշեցինք, և կարելի է համոզված ասել, որ եթե դատախազությունն ուսումնասիրի, թե ինչպես են ծախսվել այս գումարները, հաստատ պետական գումարների վատնում կհայտնաբերի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here