տուն Լուրեր Տարոն Մարգարյանին գործից կհանե՞ն

Տարոն Մարգարյանին գործից կհանե՞ն

316
0

nikol-pashinyan

 

Հաջորդ տարի Երևանում նախատեսվում է իրականացնել 47.5 մլրդ դրամի աշխատանքներ: Այս մասին այսօր խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Հատկացումների մի մասը պետբյուջեից է, մի մասը վարկային ծրագրերով:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Տարոն Մարգարյանը չի գալիս խորհրդարան՝ ներկայացնելու հաջորդ տարվա ծախսերը:

«Մի մարզպետ էլ կար, չէր գալիս, գործից հանեցին»,- նշել է Փաշինյանը:

Կամո Արեյանը արձագանքել է. «Տամ իմ ավանդական պատասխանը՝ Տարոն Մարգարյանի լիազորությամբ ես եմ ներկայացնում 2014 թվականի բյուջեի նախագիծը Ազգային ժողովում: Ինչ մնում է կենդանակերպի նշանների գուշակություններին, գուշակեք այլ ուղղությամբ»:

«Ո՞ւմ, Սերժ Սարգսյանի՞»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը նաև բարձրացրել է ասֆալտապատման խնդիրը՝ նշելով, որ այդ աշխատանքները կատարվում են օրվա պիկ ժամերին՝ առաջացնելով խցանումներ: «Կանայք ու աղջիկները ժամերով կռացած են մնում այդ ձեր երթուղայինների մեջ: Քանի որ բյուջեից է ասֆալտապատման աշխատանքների ֆինանսավորումը, ինչո՞ւ արդյունավետ չեն ծախսվում այդ գումարները, որ մարդիկ սթրեսի մեջ չհայտնվեն: Թե՞ ուզում եք, որ բոլորը տեսնեն, որ դուք ասֆալտ եք անում»,- նկատել է պատգամավորը:

Ի պատասխան Կամո Արեյանն ասել է, որ եթե աշխատանքները խցանումներ են առաջացնում, դա չի նշանակում, թե բյուջետային միջոցներն անարդյունավետ են ծախսվում: Նա նշել է, որ նախորդ տարիների համեմատ այս տարի աշխատանքները եղել են առավել կազմակերպված, անհարմարությունները՝ առավել սակավ: Հաջորդ տարի նախատեսում են այնպես անել, որ մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներն իրականացվեն հիմնականում գիշերվա ժամերին:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here