տուն Լուրեր Տարոն Մարգարյանը չի կարող խախտել Մհեր Սեդրակյանի «ինքնիշխանության» իրավունքը

Տարոն Մարգարյանը չի կարող խախտել Մհեր Սեդրակյանի «ինքնիշխանության» իրավունքը

240
0

taron

Երևանի քաղաքապետարանը ոչ մեկ անգամ է ապացուցել, որ կան անձիք, որոնք անձեռնմխելի են և նրանց մասին խոսելը կամ նրանց գործունեությանը խանգարելը արգելվում է: Դեկտեմբեր ամսին AraratNews.am-ը տեղեկացրել էր, որ Էրեբունի համայնքում, թաղապետարանի շենքի դիմաց կառուցված գազալցակայանը չի համապատասխանում սահմանված չափանիշներին, այն շատ մոտ է բնակելի տներին: Ըստ սահմանված չափանիշի՝ այն բնակելի տներից պետք է հեռու լինի նվազագույնը 50 մետր, սակայն նշված գազալցակայանը և հարակից բնակելի տները միմյանցից հեռու են մեկ-երկու մետր: Գազալցակայանի կողքին կա բենզալցակայան, ինչը ավելի է մեծացնում վտանգավորության աստիճանը:

Այս հրապարակումից հետո AraratNews.am-ը մի քանի անգամ գրավոր դիմել է Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժին՝ պարզելու համար, թե որքանով է համապատասխանում գազալցակայանը սահմանված չափանիշներին, սակայն մինչ օրս ոչ մի կերպ պատասխան չենք ստացել: Քաղաքապետարանի նման պահվածքը ունի իր բացատրությունը: Ինչպես արդեն նշեցինք՝ կան անձիք, ում վերաբերյալ քաղաքապետարանը իրավունք չունի որևէ խոսք ասելու, իսկ այդ գազալցակայանը մեր տեղեկութուններով պատկանում է ԱԺ պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանին:

Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Մհեր Սեդրակյանը Էրեբունի համայնքը համարում է իր սեփական «зона»-ն, իսկ այն որ Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը չի կարող խախտել Մհեր Սեդրակյանի «ինքնիշխանության» իրավունքը՝ ավելորդ անգամ ապացուցվեց: