Քիչ առաջ համացանցում տարածված <<Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում>> վերտառությամբ տեսանյութի հետ կապված տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ: Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ: