տուն Հասարակություն Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել

Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել

227
0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել: Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն:

Կարանտինը կշարունակվի երկու շաբաթ: