տուն Uncategorized Տարանջատված իշխանություններ չպետք է ունենանք, մենք ունենք միասնական հայրենիք. Արայիկ Հարությունյան

Տարանջատված իշխանություններ չպետք է ունենանք, մենք ունենք միասնական հայրենիք. Արայիկ Հարությունյան

453
0

Այսպիսի իրավիճակներում կառավարությունը պետք է անհապաղ ագրեսիվ քայլեր ձեռնարկի։ Իրականում այն ոչ թե ճգնաժամ, այլ տնտեսական աղետ է դառնալու մոլորակի վրա։ Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ կապված, երբ նավթի գները կտրուկ նվազել են, այսպես նշեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Շանթին տված հարցազրույցն անվանելով ոգևորիչ:

«Ողջունում եմ ՀՀ կառավարության գործունեությունը, որ անհապաղ նախանշված քայլեր ունեն եւ ամենակարեւորը, որ հիմնական ուղղությունը լինելու է գյուղատնտեսությունը, քանի որ այն կարեւոր է ե՛ւ պարենային անվտանգության խնդրի լուծման ուղղությամբ,  ե՛ւ արագ զարգացող է եւ ամենակարեւորը աշխատատեղերի ստեղծման հետ է կապված»,-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Արցախը եւս պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ միասին. «Սա հերթական ապացույցն է, որ տարանջատված իշխանություններ չպետք է ունենանք, մենք ունենք միասնական հայրենիք, մեր աշխատանքները պետք է լինեն միասնական եւ Արցախն էլ առանց Հայաստանի իշխանությունների օժանդակության չի կարող գոյատեւել, քանի որ առկա է պղնձի գների անկում եւ այլն, այստեղ պետք է ընդհանուր քաղաքական տնտեսական ծրագրով առաջնորդվել»։