տուն Տնտեսական Տարածքային կառավարման փոխնախարարն ամփոփեց 2013թ

Տարածքային կառավարման փոխնախարարն ամփոփեց 2013թ

193
0

137

2013-ին համայնքների բյուջեների փաստացի մուտքերը, նախատեսված 107.4 մլրդ դրամի դիմաց, կազմել են 105.7 մլրդ դրամ (կատարողականը՝ 98.4%): Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով՝ 2012-ի համեմատ անցած տարի եկամուտների հավաքագրման մակարդակն աճել է 10.8%-ով կամ 10.3 մլրդ դրամով:

Փոխնախարարը նշեց, որ կատարվել են նաև վարչարարության կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Մասնավորապես՝ պարզեցվել է համայնքի ղեկավարի և դատարանների շփման գործընթացը: Բացի այդ, փոփոխություններ են կատարվել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում, որով մինչև 300 բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիաները կավելացվեն: Դա, ըստ փոխնախարարի, բաշխման առավել արդար սկզբունք է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here