տուն Լուրեր Տարածաշրջանը եռացող կաթսայի է նմանվում. փորձագետ

Տարածաշրջանը եռացող կաթսայի է նմանվում. փորձագետ

90
0

upload-RIAN_02389311.HR-pic4_zoom-1000x1000-22880

Տարածաշրջանը գնալով եռացող կաթսայի է նմանվում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը:

«Ուկրաինայի վերջին օրերի իրադարձությունների արդյունքում նոր սուբյեկտ է ի հայտ եկել: Դա Մայդանն է, որը կարողացավ իր ուզած հունով տանել Ուկրաինայում կառավարական լծակների հեռացնելու փորձը եւ հաշվի չնստեց աշխարհաքաղաքական ուժերի հետ»,-ասում է Սարոյանը:

Անդրադառնալով Ղրիմում շարունակվող իրադարձություններինˋ Սարոյանը նշում է, որ Ռուսաստանը խախտում է ողջ իրավական աշխարհակարգը:

«Եվրոպական երկրները չեն հասկանում, թե ի վերջո ուր է տանում Պուտինը: Իսկ Հայաստանը պարտավոր է չեզոքություն պահպանել աշխարհաքաղաքական այս հարցերում»,- ասաց Սարոյանը:

Այն հարցին, թե Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ պետություն, պե՞տք է ներգրավվի, եթե Ռուսաստանը սկսի մեծածավալ ռազմական գործողություններ Ուկրաինայի դեմ, Սարոյանը պատասխանեց.

«ՀԱՊԿ բոլոր պետություններն էլ խնդիր ունեն հասկանալու ինչ է անում Պուտինը եւ այդ պայմանագրով սեփական ազգին վտանգելո՞ւ են համաշախարհային պատերազմական գործողությունների մեջ մտնելով, թե՝ ոչ: Կարծում եմ ինչպես բոլորը, այնպես էլ Հայաստանը, դեմ կկանգնեն նման զարգացումներին: Սա շատ անկանխատեսելի է»,- հավելեց Սարոյանը: