YouTube վիդեոհոսթինգի լսարանի առջև նոր դեմքեր են հայտնվել։ Նրանք բնակվում են ԱՄՆ-ում, անունները՝ Իռեն և Էլիս, և նրանք հարյուր տարեկան են։ Կանայք արդեն 94 տարի է ընկերություն են անում, և վերջերս ամերիկյան թոք-շոուներից մեկին տված հարցազրույցից երևում է, որ նրանք իրենց հիանալի են զգում։ Հաղորդավարները տատիկներին խնդրել են խոսել iPhone-ների և Ջասթին Բիբերի մասին։ Այս մասին գրում է Mirror-ը։
Իռենի և Էլիսի մասնակցությամբ տեսանյութը մեկ շաբաթից քիչ ժամանակում 3 միլիոնից ավելի դիտումներ է հավաքել։