տուն Հասարակություն Իրավական Տավուշի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից. նոր...

Տավուշի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից. նոր նշանակումներ Ոստիկանությունում

375
0

Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետն ազատվել է պաշտոնից և Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ»,- հայտնել են ոստիկանությունից։