Ֆեյսբուքյան օգտատեր, տնտեսագետ Հովսեփ Պատվականյանը սոցցանցի իր էջում գրել է.
« Տավուշի դեպքերի մասին կարևոր կետեր մեդիա դաշտի և անգլալեզու/ռուսալեզու լրատվականներին ներկայացնելու համար .
1. Ադրբեջանական կողմը հարձակում է կատարել ՄԱԿ-ին անդամ պետության` Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա: Փաստացի Ադրբեջանը ագրեսոր է: Մի’ կապեք որևէ կերպ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, սա միանգամայն այլ հարթություն է տանում:
2. Ձախողված դիվերսիայի հետևանքով Ադրբեջանը կորուստներ է կրել` 4 զինվոր, դրոն: Տեղական աղբյուրները հաղորդում են մինչև 17 զոհ: Անպայման նշել, որ դիվերսիան կանխելու և մեր սահմանը պաշտպանելու հետևանքով է հակառակ կողմը կորուստ կրել: Հայկական կողմը կորուստներ չի կրել:
3. Տարբեր աղբյուրների համաձայն, հայկական կողմը գրավել է երկու դիրք, այդ թվում` կարևոր Օդուդաղի բարձրունքը: Գրեք այս ամենի մասին միմիայն այն դեպքում, երբ հաստատվի պաշտոնապես Պաշտպանության նախարարության կողմից: Հատկապես, հաշվի առնելով, որ մեր գործողությունները պաշտպանական են:
4. Տարբեր ռուսալեզու/անգլալեզու կայքերի հոդվածներով մի’ կիսվեք` կարդալով միայն վերնագիրը: Շատ դեպքերում բովանդակությունը հայանպաստ չէ:
5. Տարբեր կայքերից և ֆեյք օգտատերերի կողմից կսկսվի տարածվել ապատեղեկատվություն մեր կողմի զոհերի մասին կամ գրավված դիրքերի: Չենք կարդում, չենք տարածում: Հայ օգտատերերի անուններով հայերեն գրող ադրբեջանցիներ են: Հետևել միմիայն ՊՆ Խոսնակ` Շուշան Ստեփանյանին` :
6. Չտրվել էմոցիաների, չկիսվել ապրիլյան պատերազմի հին նկարներով, կամ զինվորների նկարներով` հատկապես եթե ունեք մեծ միջազգային լսարան: Ընկալումը լռիվ այլ է լինում, կարծես լայնամաշտաբ պատերազմ է:
7. Գնալով համոզվում եմ, որ ընդդիմախոսների ստվար զանգածը 5-րդ շարասյուն է: Կարևորը ժողովուրդի մեծ մասը միասնական է:
Այս ուղերձները լսելի դարձրե’ք: Շնորհակալություն»: