տուն Հասարակություն Առողջապահություն Տավուշում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք․ մարզպետ

Տավուշում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք․ մարզպետ

341
0

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։ Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Մարզպետի հայտարարության մեջ ասվում է.

«Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։

Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, իրենց լավ են զգում։

Բոլորիս խաղաղություն և առողջություն եմ մաղթում»: