տուն Հասարակություն Տասը ոլորտում պետական մրցանակներ սահմանվեցին

Տասը ոլորտում պետական մրցանակներ սահմանվեցին

183
0

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի  նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Այսպիսով՝

«Սահմանվել են թվով 10 ՀՀ պետական մրցանակներ, որոնք են.

1)           գրականության և հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

2)           երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

3)            կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

4)            թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

5)            կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

6)           ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

7)            ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

8)            հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

9)            աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

10)         բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here