Մեկ օրվա ընթացքում Տաջիկստանում արձանագրվել է երեք ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով ավերվել է 100 տուն, 256-ը կրել են զգալի վնասներ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Տաջիկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ասել են՝ էպիկենտրոնը գրանցվել է Դուշանբեից 21-26 կմ դեպի հարավ-արևելք: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 4-5 մագնիտուդ: Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում: