տուն Հասարակություն Առողջապահություն «Տաշիր»-ը 50 մլն դրամ է հատկացնում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, եւս 50 մլն՝...

«Տաշիր»-ը 50 մլն դրամ է հատկացնում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, եւս 50 մլն՝ կորոնավիրուսի դեմ պայքարին

230
0

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն դրամ է փոխանցել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին:

Հիմնադրամում նշել են, որ գումարի հիմնական մասը կուղղվի հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսմանը, մնացած մասը՝ հիվանդանոցի՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը։

Եվս 50 մլն դրամ կփոխանցվի ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։