Ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը, իր տեղեկություններով «ՌուսՀիդրո»-ն կվաճառի Սեւան-Հրազդան ՀԷԿ կասկադը Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ին։ Դրա արժեքը կարող է կազմել 173 միլիոն ռուբլի (շուրջ 1.3 միլիարդ դրամ). գնորդն է պարտավորվելու է փակել վարկերը։
Գործարքը ձեռնտու է երկու կողմերին էլ, քանի որ «ՌուսՀիդրո»-ն կազատվի պարտքերից, իսկ «Տաշիր»-ը կընդլայնի իր ներկայությունը էներգետիկ ոլորտում։
Գործարքի ավարտից հետո ռուսական ընկերությունները Հայաստանի էներգետիկայի ոլորտում կունենան մեկ ակտիվ՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը, որը գազամատակարարման ցանցի հետ միասին պատկանում է «Գազպրոմ»-ին։ Բացի դրանից՝ «Ռոսատոմը» զբաղվում է Հայաստանի ատոմակայանի նորացմամբ, որը հիմնականում իրականացվում է ՌԴ պետական հարկի հաշվին։