Կասեցվել է Երեւանում գործող «Տաշիր» առեւտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՞
Նախորդիվ ԱԱՏՄ աշխատակիցներն այստեղ արձանագրել էին մի շարք խախտումներ
—հիմնական տարածքներում արտաքին շփման մակերեսները չեն ախտահանվել,
-ոսկու շուկայի տարածքում՝ չի պահպանվել սոցիալական հեռավորությունը
-արձանագրվել են գծանշումների, իրազեկման պաստառների փակցման եւ այլ թերություններ։
Տնտեսավարողը պատրաստակամություն է հայտնել շտկել դրանք։
Հիշեցնենք, որ երեկ կասեցվել էր մի շարք տնտեսվարողների գործունեություն, որոնք իրենց գործունեությունը կամ ամբողջական, կամ մասնակի չեն համապատասխանեցրել հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությանը համապատասխանող պարետի որոշմամբ սահմանած կանոններին: