տուն Հասարակություն «Տաշիրի» սեփականատերը և Comedy Club-ի հիմնադիրը նոր կազմակերպություն են հիմնել

«Տաշիրի» սեփականատերը և Comedy Club-ի հիմնադիրը նոր կազմակերպություն են հիմնել

862
0

Հայազգի մի խումբ գործարարներ՝ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում կատարելով СПАРК-Интерфакс-ին: 

Ասոցիացիան գրանցվել  է այս շաբաթ Մոսկվայում, Կարապետյանը նրա նախագահն է:  

Ասոցիացիայի հիմնադիրների շարքում, բացի Կարապետյանից, ընդգրկված են նրա կողմից վերահսկվող «Ֆորաբանկի» նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy Club-ի հիմնադիր  Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիրի» առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, գինի ներմուծող «Լուդինգ» ընկերության համասեփականատեր Արման Շահազիզյանը, այլք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here