տուն Հասարակություն Կրթություն Տանձուտի ու Այգեշատի դպրոցներում շինարարությունն սկսված է

Տանձուտի ու Այգեշատի դպրոցներում շինարարությունն սկսված է

219
0

Անհամբերությամբ սպասում ենք աշակերտների երջանիկ հայացքներին. Տանձուտի ու Այգեշատի դպրոցներում շինարարությունն սկսված է

Ինչպես տեղեկացրել էինք, «Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը, որի պիլոտային շահառուներ դարձան Արմավիրի մարզի Տանձուտի ու Այգեշատի դպրոցները: Կվերանորոգվեն ու կկահավորվեն դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները, կթարմացվի մարզական գույքը: Այսօր, արդեն, ամբողջ ծավալով ընթանում են շինարարական աշխատանքները:

Համայնքներն իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցելու աշխատանքային խմբերին։ Ակնկալիքները մեծ են, ոգևորությունն անսահման, բոլորը մոտ են իրենց երազանքի իրականացմանը, իսկ նրանց բոլորի սպասումները չափազանց կարևոր՝ մեզ համար:

Ծրագիրն իրականացվում է Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ավելին կարդացե´ք ➡️ https://mystep.foundation/hy/news/1941/