ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում սոցիալական հոլովակ է տեղադրել, որտեղ հայտնի դեմքերը կոչ են անում չմնալ տանը եւ դրա համար բերում տարբեր պատճառաբանություններ:
«Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․
համավարակի տարածումը՝ նույնպես․․․
Կրեատիվ լուծման համար շնորհակալություն եմ հայտնում Doping Creative Agency-ին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին հոլովակի ստեղծմանը»,-գրել է Թորոսյանը: