Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ Այս մասին գրված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում:
«Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։ #ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները»,-ասված է գրառման մեջ։
Կառավարության էջում առաջին համերգը կկայանա այսօր՝ ապրիլի 6-ին: Ժամը 22:00-ին կնվագի Տիգրան Համասյանը: