ԱՄՆ Հարվարդի համալսարանում կայացել է Իգնոբելյան 29-րդ մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են հականոբելյան մրցանակ:
Բժշկության ոլորտում մրցանակին արժանացել է իտալացի Սիլվանո Գալուսոն, ով պարզել է, որ պիցցան կարող է օգնել օրգանիզմին հաղթահարելու որոշակի հիվանդություններ, բայց միայն այն դեպքում, եթե այն պատրաստել ու կերել են Իտալիայում:
Սինգապուրից, Չինաստանից, Ավստրալիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից ու Բուլղարիայից գիտնականների խումբն ապացուցել է, որ մագնիսականացված մահացած խավարասերներն իրենց նույնկերպ են պահում, ինչպես մագնիսականացված կենդանի խավարասերները:
Ճապոնացի մասնագետները մրցանակ են ստացել քիմիայի ոլորտում, որոնք չափել են, թե 5 տարեկան երեխայի օրգանիզմն օրական ինչ ծավալի խլինք է արտադրում:
Իրանից մասնագետն էլ մրցանակի է արժանացել ինժեներիայի ոլորտում, քանի որ մանկական տակդիր փոխելու սարք է ստեղծել:
Խաղաղության ոլորտում Իգնոբելյան մրցանակին արժանացել է բրիտանացի, սաուդցի, սինգապուրից և ամերիկացի գիտնականների խումբը, որը փորձել է չափել քորելուց մարդու ստացած հաճույքի աստիճանը:
Թուրքիայից, Նիդերլանդներից և Գերմանիայից գիտնականների խումբն արժանացել է մրցանակի տնտեսագիտության ոլորտում, քանի որ պարզել են, թե որ երկրում են թղթադրամներն առավել լավ փոխանցում վտանգավոր բակտերիաները: