Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և արդեն 11-րդ տարին է՝ այդ օրն ընդունված է գիրք նվիրել մեկմեկու:
Գիրք նվիրելու նախաձեռնությանը միացել է նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Ռևազյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Շնորհավորում եմ բոլոր ընթերցասերներին գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 151-ամյակին»:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահը նվիրել է Թոնի Ֆերնանդեսի «Flying High: My Story: From AirAsia to QPR» գիրքը: Թոնի Ֆերնանդեսը Մալայզիայում բյուջետային ավիաընկերության հիմնադիրն է: Գրքում նա նկարագրում է, թե ինչպես կարելի է երազանքների հասնել. «Ինքը իրեն չի սահմանափակել: Ընթացքում ամեն ինչ սովորել ու երազանքներին հասել է»,- նշել է Տաթևիկ Ռևազյանը:
Տեսանյութը դիտելիս նկատում ենք, որ Տաթևիկ Ռևազյանը երեխայի է սպասում: