տուն Քաղաքական Հայաստան Տաթևիկ Ռևազյանը՝ վարչապետի նախկին խորհրդականի հետ իր հարաբերությունների մասին

Տաթևիկ Ռևազյանը՝ վարչապետի նախկին խորհրդականի հետ իր հարաբերությունների մասին

482
0
Տաթևիկ Ռևազյան, Հակոբ Ճաղարյան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը առցանց հարթակի միջոցով պատասխանում են քաղաքացիների հարցերին։

Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ իր հարաբերություններին:

«Խնդիրներից մեկն, օրինակ, կապ ուներ հայեցակարգի հետ: Ինչպես պարոն Ճաղարյանը նշել է իր հարցազրույցի ընթացքում, մեզ հանձնարարական էր եկել, որ պետք է համատեղ հայեցակարգ մշակեինք ՀՀ-ի համար, սակայն պարոն Ճաղարյանը հայեցակարգ էր մշակել, որն իր համար վերջնական տարբերակն էր: Երբ մենք ասում էինք, որ պետք է համատեղ անել, նա մերժում էր, ասում էր՝ կամ իր ձևաչափով ենք աշխատում, կամ չենք աշխատում: Դա ինձ համար սխալ մոտեցում էր: Երկրորդը՝ երեք մասնագետների էր պարոն Ճաղարյանն առաջարկել, որպեսզի մենք պատրաստվենք այս այցին: Մենք ունեինք երկու տարբերակ. մեկը, որ երեք մասնագետներ էին Հայաստան գալու, տպելու էին փաստաթղթեր: Նրանցից յուրաքանչյուրին 10000 դոլար էինք վճարելու: Ընդհանուր՝ 30000 դոլար: Եվ իրականում ոչ մի կոնկրետ հարց չէին լուծելու: Այդ մասնագետները, ում առաջարկել էր պարոն Ճաղարյանը, քաղավիացիայի փորձ չունեին: Հիմնականում ավիաընկերություններում են աշխատանք իրականացրել: Ավիաընկերություններին են աջակցել, որ վերացնեն իրենց խնդիրները, իսկ մենք մեկ այլ տարբերակ ունեինք. ներգրավել մասնագետ մի քանի ամսով և ոչ մեկ շաբաթով, մեկ միլիոն դրամ վճարելու պայմաններում և կոնկրետ անձ, որը Հոլանդիայում շատ-շատ տարիներ քաղավիացիայում է աշխատել»,- ասաց Ռևազյանը:

Տաթևիկ Ռևազյանն ընդգծեց, որ հաշվի առնելով մասնագետների փորձն ու այն գումարի չափը, որը պետք է վճարվեր, ընտրությունը շատ պարզ էր: Հակոբ Ճաղարյանին համապատասխան հիմնավորումը տրվել է: