տուն Քաղաքական Հայաստան Տաթևիկ Ռևազյանը՝ նախկին խնդիրների ու անելիքների մասին

Տաթևիկ Ռևազյանը՝ նախկին խնդիրների ու անելիքների մասին

295
0

Լրատվամիջոցների հարցրեին առցանց պատասխանում է Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Տաթևիկ Ռևազյանը խոսում է ավիացիայում տեղի ունեցող փոփոխությունների մասին, ասում է, որ բավականին սխալ մեկնաբանություններ են հնչում, և այս հանդիպումը շատ լավ առիթ է պարզաբանումներ տալու համար:

Կոմիտեի նախագահը ներկայացնում է  նախկինում եղած խնդիրները. «Թերությունները բազմաբնույթ են: Օրինակ՝ մենք պարտավոր էինք ու պետք է ներդնեինք զեկույցների համակարգ, որոնք պարտադիր և կամավոր զեկույցներ են, ինչը չենք արել»: Տիկին Ռևազյանն ընդգծում է, որ կոմիտեում կա մասնագետների պահանջ: «Մոտեցումները եղել են տարաբնույթ: Ամեն ինչ պետք է արձանագրվեր: Աշխատանքները կատարվել են առանց արձանագրվելու, ինչը Եվրոպական գործընկերների մոտ հարցեր է առաջացնում»,- ասում է նա:

Տաթևիկ Ռևազյանը խնդիրների լուծման մասին հարցին պատասխանում է, որ Քաղավիացիայի կոմիտեի համար շատ կարևոր է ունենալ գործունեության պատմությունը, ինչը չի արվել: «Կառույցի ներսում բազմաթիվ փոփոխություններ են եղել, ներգրավել ենք միջազգային փորձագետների, որոնք մեզ շատ օգնել են»,- նշում է նա:

«Բրյուսելում մենք ներկայացրել ենք այն քայլերը, թե ինչ ենք անելու քաղավիացիայում: Այնտեղ մեզ ասել են, եթե մենք տեսչական խնդիրները չենք կարողացել լուծել, ինչպե՞ս ենք պատրաստվում ուրիշ երկրներում նման ստուգումներ անցկացնել: Մենք պարտավոր էինք կապ հաստատել մեր գործընկեր կոմիտեների հետ, ինչը ժամանակին չենք արել: Մենք լուրջ միջադեպեր ենք ունեցել Աֆրիկայում և բանակցություններ ենք վարել, որպեսզի արտահերթ ստուգումներ  կարողանանք իրականացնել»,- նկատում է Ռևազյանը:

Կոմիտեի նախագահը հատկապես կարևորում է, որ պետք է գիտակցենք, որ գործ ունենք մասնավոր սեկտորի հետ, որտեղ օդաչուները հազարավոր դոլարներ են ստանում: «Օրենսդրական փոփոխություններով պետք է լուծվեն շատ-շատ խնդիրներ: Մեզ մոտ համակարգային խնդիրներ կան, որոնց հասցեատերը Հայաստանն է»,- ասում է նա:

Հայկ Մագոյան