Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը Ցեղասպանության նահատակների հիշատակի օրը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ ինքը Վասպուրականի տարազով է եւ հետեւյալ գրառումն է արել։
«Այցելություն Վան, այսօրվա Թուրքիան, 2015 թվական։ Սիրելի պապիկ, հուսով եմ, որ վերջերս ինձ երկնքից հետեւում ես։ Երբեւէ կպատկերացնեի՞ր, որ թոռնուհին կայցելի քո ծննդավայր։ Երբեւէ կպատկերացնեի՞ր, որ քո թոռնուհին իր ոտնահետքերը կթողնի այն հողիվրա, որտեղ մեր ընտանիքի մեծ մասը զոհվել է, իսկ դու հազիվ ես փրկվել»,- գրել է կոմիտեի ղեկավարը: