տուն Լուրեր Վ. Պետրոսյանի փաստաբանը հորդորում է մի քանի օր սպասել ճշմարտությունն իմանալու համար

Վ. Պետրոսյանի փաստաբանը հորդորում է մի քանի օր սպասել ճշմարտությունն իմանալու համար

208
0

vardan petrosyan new

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը  Araratnews-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ դերասանի` սթափության վերաբերյալ ակտը, իրենք ձեռք են բերել բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխել էին Վարդան Պետրոսյանին:

«Մեզ նախաքննական մարմնից չեն տրամադրում դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը հարցաքննությունից առաջ պարտավոր են փոխանցել: Իսկ ակտը, որ Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործած չի եղել, մենք ձեռք ենք բերել բժշկական կենտրոնից եւ ոչ նախաքննական մարմնից»,- ասում է Բաղդասարյանը:

Նա նշում է, որ ավտովթարի 3D մոդելավորումը դեռեւս ընթացքի մեջ է, եւ պատրաստ լինելու դեպքում հնարավոր կլինի լիարժեք տեսնել ու պատկերացում կազմել, թե ինչպես է եղել ավտովթարը:

«Ընդամենը մի քանի օր սպասենք եւ լիարժեք հասկանալի կլինի, թե ինչ է կատարվել մեքենայի մեջ, ով որտեղ է նստած եղել»,-ասում է Բաղդասարյանը:

Նա հավելում է, որ պետք է իրավական հիմք ներկայացվեր Վարդան Պետրոսյանին կալանավորելու համար, եւ միայն հիմնավոր կասկածը մարդուն կալանքի տակ պահելու համար հիմք չէ:

«Օրենքի կոպիտ խախտում է եղել նաեւ առողջական ծանր վիճակում Վարդան Պետրոսյանին դատարան տեղափոխելը»,-նշում է Բաղդասարյանը:

Լիլիթ Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here