Կառավարության վաղվա նիստում 200 միլիոն դրամ կհատկացվի կրթության և գիտության նախարարությանը` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար՝ համալսարանի ֆինանսական կայունության վերականգնմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու նպատակով: Գումարը կհատկացվի Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` 2014 թվականի երրորդ եռամսյակում:
«Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ – ը ունի 200 000,0 հազ. դրամի չափով ֆինանսական պարտավորություն, որը համալսարանը ի վիճակի չէ կատարել, որի արդյունքում հաստատության հետագա բնականոն գործունեությունը անհնար է իրականացնել»,- ասվում է կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ: