տուն Տնտեսական Վ. Բոստանջյան. Կառավարման համակարգը ՀՀ-ում մի տեղից է ղեկավարվում

Վ. Բոստանջյան. Կառավարման համակարգը ՀՀ-ում մի տեղից է ղեկավարվում

269
0

Վարդան-Բոստանջյնա

Մեծ նշանակություն չունի, թե ովքեր են Հայաստանում նախարարներ, քանի որ կառավարման համակարգը մի տեղից է ղեկավարվում: Այս կարծիքին է տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով՝ մեծ փոփոխությունների ակնկալիքներ նոր կառավարությունից պետք չէ ունենալ նոր նախարարներից, քանի որ «նրանց ընձեռնված չէ քայլ անել»:

Նոր կառավարության նշանակմամբ հասարակության վստահությունը վերականգնելը ևս, ըստ Բոստանջյանի, տեսանելի չէ: «Վստահությունը, հավատը բարոյահոգեբանական բաներ են, որոնք ձևավորվում են երկար տարիների ընթացքում, հրահանգով վստահություն տեղի չի ունենում»,- ասաց Վ. Բոստանջյանը՝ հավելելով, որ նախորդ 6 տարիներին ևս շատ է խոսվել այդ վստահության մասին, սակայն իրականում դրական ուղղությամբ բան չի փոխվել:

Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա Վ. Բոստանջյանը նշեց, որ նա անձամբ ճանաչում է վարչապետին: «Ինքը ակտիվ, մտածող, լավին հասնելու ձգտում ունեցող անձնավորություն է»,- ասաց Վ. Բոստանջյանը՝ հավելելով, որ Հ. Աբրահամյանը կարող է որոշ խնդիրներ լուծել, հատկապես՝ ՓՄՁ-ների գործունեության հետ կապված բարենպաստ պայմաններ ապահովելու ուղղությամբ: