Ավիացիայի ոլորտի ազատականացումը մեծ թափ կհաղորդի զբասաշրջության զարգացմանը և տնտեսության այլ ճյուղերին: Այս մասին այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ միջնաժամկետում և երկարաժամկետում միայն այս ազատականացման շնորհիվ հավելյալ 1-2% ՀՆԱ աճ կապահովվի:
Նախարարը նշեց, որ Մաքքենզի ընկերության ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում ուղևորափոխադրումների ոլորտի ազատականացումից մոտ 1 տարի հետո 10%-ով կիջնեն տոմսերի գները, 20-25 տոկոսով էլ կավելանան ուղևորափոխադրումները: Արդյունքում, ըստ նախարարի, մենք կունենանք ոչ պակաս մրցունակ ավիացիայի ոլորտ, քան ունեն մեր հարևանները: