տուն Աշխարհ Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

390
0

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքապետ։

Massispost-ի տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը՝ նշելով, որ  Գլենդելի քաղաքապետի պաշտոնում Աղաջանյանը կփոխարինի հեռացող քաղաքապետ Արա Նաջարյանին։

Վրեժ Աղաջանյանը նախկինում զբաղեցրել է Գլենդելի բնակարանային վարչության նախագահի և Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, Ամերիկայի «Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիա»-ի անդամ և նախկին նախագահ է, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։ Տարիներ շարունակ եղել է DM կրթական հիմնադրամի աուդիտորը և Շուշիի գիշերօթիկ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը: