Վրաստանի քաղաքացի Գ. Ի.-ն Ադրբեջանի հետ սահմանին, հրազեն և նռնակ օգտագործելով, վրաց սահմանապահին սպառնացել է և պատանդ վերցրել՝ ստիպելով իր հետ անցնել սահմանի չհամաձայնեցված հատված:
Այս մասին գրում է Regionmonitor.com-ը՝ նշելով, որ միջադեպի ընթացքում վրացին նաև մի քանի անգամ կրակել է:
Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցներն ավելի ուշ ձերբակալել են քաղաքացուն՝ սահմանի չհամաձայնեցված հատվածում ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև պատանդ վերցնելու մեղադրանքով: