Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում տեղի է ունեցել արտառոց միջադեպ. «Դնեպր» — «Դինամո» խաղի ժամանակ հյուրերի ֆուտբոլիստ Օլեգ Գուսևը բախվել է «Դնեպրի» դարպասապահ Դենիս Բոյկոյի հետ, ինչից հետո կուլ է գնացել դինամոյականի լեզուն, նա ստացել է գլխուղեղի ցնցում և ունի ծնոտի կոտրվածք:
Օլեգ Գուսևի կյանքը այդ պահին փրկել է «Դնեպրի» ֆուտբոլիստ Ջաբա Կանկավան, ով արագ կողմնորոշվել է և ազատել նրա շնչափողը կուլ գնացած լեզվից: Ներկայում Գուսևի վիճակը գնահատվում է ծանր: