Վրաստանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ այդ երկրի հասարակության մեծ մասն ամենաշատը վստահում է եկեղեցուն։ Այդ ինստիտուտին վստահում է վրացիների 94%-ը: Այս մասին են վկայում «Իմեդի» հեռուստաալիքի հրապարակած թվերը։
Պարզվել է, որ բանակին վստահում է հարցվածների 93%-ը, երրորդ տեղում լրատվամիջոցներն են` 84%, չորրորդում ոստիկանությունը` 84%: 67%-ը վստահում է Վրաստանի վարչապետին, 64%-ը` նախագահին:
Հարցումն անցկացվել է փետրվարի 19-ից մարտի 13-ը, որին մասնակցել է Վրաստանի 3992 քաղաքցի: